Հայտարարություններ

Շվեդական ինստիտուտի «Ստեղծագործական ուժ» ծրագրի 2016թ. երկրորդ փուլի հայտերի ընդունման մեկնարկ

29.04.2016

Շվեդական ինստիտուտը հայտարարել է «Ստեղծագործական ուժ» ծրագրի 2016թ. երկրորդ փուլի հայտերի ընդունման մեկնարկը:
Ծրագրի շրջանակներում հնարավոր կլինի կազմակերպել համատեղ փառատոններ, ցուցահանդեսներ, փորձի փոխանակման ծրագրեր, լրագրողական նախաձեռնություններ, այցելություններ և այլ մշակութային միջոցառումներ նաև Շվեդիայի և Հայաստանի միջև։ Ծրագրի կարևոր պայմանն է որևէ շվեդական գործընկեր կազմակերպության առկայությունը, որն իր վրա կվերցնի ֆինանսավորման նպատակով Շվեդական ինստիտուտին դիմելու գործառույթները։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2016թ. մայիսի 27-ը։
Խնդրում ենք հնարավորինս տարածել այս տեղեկությունը ակտիվ մասնակցություն ապահովելու նպատակով։

Մանրամասները այստեղ

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր