Հայտարարություններ

Արի տուն 2016

11.04.2016

 

ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը

 

Ծրագրի նպատակն է` աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստանայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել իր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին:

 

Ծրագիրը մեկնարկում է 2016թ.  հունիսի 12-ին և շարունակվելու է մինչև օգոստոսի 27-ը՝ 8 փուլերով (յուրաքանչյուր փուլը՝ 14 օր): Ծրագրին կարող են մասնակցել 13-18 տարեկան երիտասարդները, ովքեր նախկինում չեն մասնակցել «Արի տուն» ծրագրին:

 

Ծրագրի ընթացքում երիտասարդները կարող են հյուրընկալվել իրենց բարեկամների տանը, իսկ նրանց բացակայության դեպքում՝ Երևան քաղաքի վարչական շրջանների, ՀՀ մարզպետարանների և ՀՀ սփյուռքի նախարարության կողմից ընտրված ընտանիքներում: Երիտասարդներն ընտանիքներում հյուրընկալվում են անհատույց:

 

Ծրագրին մասնակցության համար խմբերի և անհատների հավաքագրումը և Հայաստան այցելության գործընթացն իրականացվում է Սփյուռքի համայնքային կառույցների, կրթօջախների, հայկական կազմակերպությունների կողմից` տվյալ երկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աջակցությամբ: Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել  նաև անհատապես՝ տեղեկացնելով համապատասխան համայնքային կառույցին: Հայաստան այցելող երիտասարդ- ներն իրենց ճանապարհածախսը հոգում են սեփական կամ հովանավորների միջոցներով:

 

«Արի տուն» ծրագրի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարարությունն ապահովում է երիտասարդների դիմավորումը և ճանապարհումը, կազմակերպում է հայոց լեզվի դասընթացներ,  այցելություններ թանգարաններ, շրջայցեր՝ Հայաստանի տեսարժան վայրերով: Ծրագրի ճամբարային փուլում կկազմակերպվեն նաև ուսուցողական ծրագրեր. հայոց լեզվի, հայրենագիտության, ազգային երգի ու պարի դասընթացներ: Կկազմակերպվեն հանդիպումներ Հայաստանի պետական, հասարակական, մշակութային գործիչների հետ և այլն: Պտույտների ժամանակ անվտանգությունն ապահովելու նպատակով նրանց ուղեկցելու են բժիշկը և ոստիկանական անձնակազմը:

Հայտադիմումը կարող եք ներբեռնել այստեղից, փակցնել նկարը, լրացնել և ուղարկել ՀՀ սփյուռքի նախարարություն ստորև նշված հասցեով:

Հայտադիմումը ներկայացնելու վերջնաժամկետն է յուրաքանչյուր փուլի սկսվելուց առնվազն 20 օր առաջ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել

 

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հասցե
` ք.Երևան 0010, Վ. Սարգսյան 3

 

Հեռ.` (+37410) 58-56-01 (608)                                            

Էլ. փոստ` europedep@yahoo.fr, europedep@gmail.com

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր