Դեսպան

 

Ն.Գ. պարոն Ալեքսանդր ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 Շվեդիայի Թագավորությունում, Դանիայի Թագավորությունում, Նորվեգիայի Թագավորությունում
Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան

 

Ծննդյան թիվն ու վայրը՝

1959թ. դեկտեմբերի 24, Երևան

Կրթությունը՝

1982թթ           ավարտել է Մոսկվայի Ժողովուրդների բարեկամության Համալսարանի մաթեմաթիկայի ֆակուլտետը։

1986թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեությունը

1984- 1990թ. Կառավարման ավտոմատացված համակարգերի Երևանի գիտահետազոտական և նախագծային ինստիտուտում (ՔԿԱՀԵՆԻ)  ճարտարագետ-ծրագրավորող:

1988-1990թթ.  մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը: ղեկավարել է Հայոց համազգային շարժման լրատվական կենտրոնը, հրատարակել կենտրոնի տեղեկագրերը:

1990-1991թ. եղել է ՀՀ ԳԽ նախագահի օգնական:

1991թ. ՀՀ ԳԽ նախագահության և Նախարարների խորհրդի համատեղ որոշմամբ գործուղվել է ԱՄՆ (ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնելու նպատակով):

1992-1993թթ.  ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:

1992-1996թթ.` ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ:

1996-1998թթ.` ՀՀ արտաքին գործերի նախարար:

1998-2000թթ «Հայագրոբանկի» նախագահի գլխավոր խորհրդական

2000-2002թթ. և 2008-2012թթ. եղել է Հայոց համազգային շարժման վարչության նախագահ:

2001-2004թթ.` Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հիմնադիր անդամ (հայ և թուրք ականավոր գործիչներից կազմված անկախ խումբ):

2002թ. աշխատել է մարդու իրավունքների, ժողովրդավարության, տարածաշրջանային համագործակցության հարցերով զբաղվող ոչ կառավարական կազմակերպություններում:

2008թ. նախագահական ընտրություններում եղել է նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական նախընտրական շտաբի պետ:

2012-2017թթ.` ՀՀ ԱԺ պատգամավոր համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

2017թ- Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

2019թ մարտից-  Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Դիվանագիտական աստիճանը

Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան (1992):

Օտար լեզուների իմացությունը

Տիրապետում է ռուսերենին, անգլերենին և ֆրանսերենին:

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի մեկ զավակ:

 

ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն Էլեկտրոնային
վիզա
Արտոնագրի
ձևեր